Իրաքը բարձր է գնահատում Ռուսաստանի աջակցությունն ահաբեկիչների դեմ պայքարում

20:03     11 փետրվարի, 2016

Իրաքը բարձր է գնահատում Ռուսաստանի աջակցությունն իր տարածքում  ահաբեկիչների դեմ պայքարելու հարցում, Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտարարել է հինգշաբթի:

«Իրաքի կառավարությունը նպատակ ունի հաղթելու Իսլամական պետությանը: Իրաքի բանակը, ինքնապաշտպանական ուժերը, Փեշմերգայի միավորումներն ունեն մեկ ընդհանուր նպատակ` Իրաքի տարածքից դուրս մղել բոլոր  ահաբեկիչներին », - հայտարարել է Ալ-Ջաֆարին:

Նրա խոսքերով՝ ահաբեկչությանն օժանդակում են «ոչ միայն ներսից, այլ նաև դրսից»,-հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Այս առումով մենք հարգում և գնահատում ենք Ռուսաստանի դիրքորոշումները Իրաքի տարածքային ամբողջականությանն ու անկախությանն աջակցելու գործում»,- ասել է  Իրաքի ԱԳ նախարարը: 


© armedia.am