ՆԱՏՕ-ն անմիջական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից։ Այս մասին հայտարարել է աշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք անմիջական սպառնալիք չենք տեսնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամների համար, սակայն այնուհանդերձ պետք է հարմարվենք անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակին»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում պաշտպանաության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպման երկրորդ օրվա ավարտին։ Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանը կիրառում է իր զինված ուժերը «հարևաններին վախեցնելու համար»։