ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաստատել են AWACS համակարգով ինքնաթիռների ուղարկումը Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործում ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի հրամանատարության կարիքների համար։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող արևմտյան կոալիցիային։