Սահմանին արձանագրվել է լարվածության նկատելի աճ. հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ

10:09     12 փետրվարի, 2016

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրվել է լարվածության նկատելի աճ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /10 արկ/,  ՌՊԳ-7 /8 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/, ՀՀՆ-9 /1 արկ/ և ԳՊ-25 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 


© armedia.am