Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ժան-Մարկ Էրոն, հայտնում է lenta.ru-ն: Ժան-Մարկ Էրոն 2012-2014 թվականներին զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը:
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳ արդեն նախկին նախարար Լորան Ֆաբիուսը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, օրերս հրաժարական էր տվել Սահմանադրական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու համար: