Սիրիայի Լաթաքիայի նահանգի Քեսաբ քաղաքը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, Ռուսաստանից և սիրիական իշխանություններից մարդասիրական հումանիտար օգնություն է ստացել, հայտնում է Интерфакс-ը:
Սննդամթերքից և դեղորայքից բացի, օդանավերը Սիրիա են հասցրել հագուստ և դպրոցական պարագաներ, ինչպես նաև նվերներ երեխաների համար՝ քաղցրավենիք և խաղալիքներ։
Հայաբնակ Քեսաբը 2 տարի առաջ ենթարկվել էր «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» խմբավորումների հարձակմանը։ Ներկայումս Քեսաբի շրջանում տեղակայված են Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները: Քաղաքում կյանքը վերադառնում է բնականոն հուն, վերականգնվել է էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը: