Հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել. ԼՂՀ ՊՆ

11:20     12 փետրվարի, 2016

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի  կողմից  "ԻՍՏԻԳԼԱԼ" տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ ծնված Հակոբ Համբարձումյանը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Պն մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


© armedia.am