Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից "ԻՍՏԻԳԼԱԼ" տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ ծնված Հակոբ Համբարձումյանը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Պն մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: