Հայկական կողմի 5-7 զոհի մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը քարոզչական հնարք է. ԼՂՀ ՊՆ

12:01     12 փետրվարի, 2016

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։  


© armedia.am