Ըստ Եվրոստատի վիճակագրական տվյալների՝ եվրոյի գոտու 19 և Եվրոպական միության 28 անդամ երկրներում ՀՆԱ-ն աճել է 0.3%-ով 2015 թվականի չորրորդ եռամսյակում: Իսկ տարվա երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր 0.3%-ով եվրագոտում և 0.4%-ով ԵՄ անդամ-երկրներում, - հաղորդում է Europa.eu-ն:
Համեմատած նախորդ տարվա նույն եռամսյակի հետ՝ ՀՆԱ-ն աճել էր 1,5%-ով եվրոյի գոտում և 1.8%-ով ԵՄ-ում, իսկ 2014-ի չորրորդ եռամսյակում համապատասխանաբար 1,6% և 1.9% աճ էր գրանցվել: Նշվում է, որ 2015-ի ամբողջ տարվա կտրվածքով ՀՆԱ-ն աճել է 1,5%-ով եվրոյի գոտում և 1.8%-ը `ԵՄ անդամ-պետություններում: