Ադրբեջանական նավթը փետրվարի 12-ին էժանացել է մոտ 4%-ով, ինչը համարժեք է մոտ 1.16 դոլարի:
Ներկայում Azeri LT CIF ապրանքանիշի նավթի գինը 31.45 դոլար է մեկ բարելի դիմաց:
Նավթի գների անկումը ծանր կացություն է ստեծղել Ադրբեջանի տնտեսության ոլորտում: Նավթի գնանկումը համաշխարհային շուկայում անհրաժեշտություն է դարձնում տնտեսական ծրագրերի վերանայումն այդ երկրում: Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն վերանայել է ադրբեջանական 6 առաջատար բանկերի վարկանիշները` դեպի բացասական: Ըստ գործակալության հրապարակած հաղորդագրության` վերանայվել են VTB (Ադրբեջան), Bank of Baku, UniBank, XALQ BANK, Bank Respublika, Kapital Bank բանկերի վարկանիշները: