Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կդադարի աջակցել Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադին և սիրիական հարցի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցությանը: Այս մասին հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ նախարարի տեղակալ Ումիտ Յալչինը Anadolu գործակալությանը, մեկնաբանելով վերջին խորհրդակցությունների արդյունքներն Անկարայում Իրան և Թուրքիա ԱԳՆ մակարդակով, փաստում է РИА Новости-ն:
«Մենք հույս ունենք, որ Իրանը կհասկանա տարածաշրջանային քաղաքականությունում սխալվելու հակումը, ինչպես նաև՝ Սիրիայում իրականացվող գործողությունների անճշտությունը: Մենք Թեհրանից ակնկալում ենք կառուցողականություն տարածաշրջանային քաղաքականության իրականացման գործում: Իրանը չպետք է աջակցություն ցուցաբերի Ասադի վարչակարգին և սիրիական հարցի շուրջ Ռուսաստանի հետ ահամգործակցությանը»,- հայտարարել է Ումիտ Յալչինը:
Նրա խոսքերով, Թեհրանի և Անկարայի դիրքորոշումները համընկնում են Սիրիայում արյունահեղության դադարեցման անհրաժեշտության շուրջ, ինչը կազդարարի քաղաքական գործընթացների կարգավորման սկիզբը: