Դավութօղլուն զգուշացրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բախման հավանականության մասին

22:35     12 փետրվարի, 2016

Սիրիայի սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ -ի պատերազմ կարող է սկսվել: Այս մասին պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է տեղական NOS հեռուստաընկերությանը, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Ahaber.com.tr» լրատվակայքին:

Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը, հիշեցնելով Վրաստանում և Ուկրաինայում ռուսական զինուժի միջամտությունների մասին, մասնավորապես ասել է. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում: Թուրքիա-Սիրիա սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բախման ռիսկ կա»:


© armedia.am