Հնարավոր չէ հաջողությամբ պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայի տարածքում, քանի դեռ Բաշար Ասադը չի լքել քաղաքական դաշտը: Այս մասին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբայրը:
«Երբ Ասադը հեռանա, կանհետանա նաև ԻՊ-ը համար հող հանդիսացող միջավայրը», - ասել է Ադիլ ալ-Ջուբայրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքերով՝ Սիրիայի նախագահն անձամբ է «բանտերից ազատ արձակել հանցագործներին, որոնք այնուհետև անցել են ԻՊ շարքերը»:
Նախարարը նաև ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան իր գործողություններով միայն մեկ նպատակ է հետապնդում՝ «օգնել հարևան երկրներին հաղթահարել խնդիրները»: