Ռուսաստանի և եվրաատլանտյան կառույցների միջև համագործակցության մակարդակն ավելի ցածր է, քան սառը պատերազմի ժամանակ: Ինչպես RIA Novosti-ն է հայտնում, այս մասին Մյունխենում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ըստ Լավրովի՝ բոլորի համար պարզ է, որ այս ծայրահեղ բարդ ճգնաժամերը, հակամարտությունների ընդլայնումը հաղթահարելը համատեղ աշխատանք է պահանջում:
«Սակայն համատեղ ջանքերի ճանապարհին արհեստական արգելքներ են առաջանում, օրինակ, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը, թշնամու կերպարի ձևավորումը», - ասել է նախարարը: