Սաուդյան Արաբիան պատրաստվում է զորքեր և կործանիչներ ուղարկել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա՝ Սիրիայում մարտական գործողություններ սկսելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշղօլուն, հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ Չավուշղօլուի՝ Թուրքիան բազմիցս է հայտարարել կոալիցիայի շրջանակներում օգտակար արդյունքներ ապահովող ռազմավարության կարևորության մասին:
«Ուստի եթե ունենանք այդ ռազմավարությունը, ապա Թուրքիան և Սաուդյան Արաբիան ցամաքից կարող են գործողություններ սկսել»,- հայտարարել է նախարարը: