Նախօրեին թուրքական բանակը կրակ է բացել սիրիական կառավարական զորքերի ուղղությամբ։
Թուրքիան ռմբակոծել է Լաթաքիայից հյուսիս-արևմուտք՝ Ալիա լեռան շրջակա տարածքում տեղակայված սիրիական դիրքերը։ Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ դա արվել է ի պատասխան Հաթայում թուրք ոստիկանների հանդեպ ականանետերով ռմբակոծության։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան ռմբակոծել էր նաև Հալեպի հյուսիսում տեղակայած Մեննիխ գյուղի մոտ գտնվող քրդական դիրքերը։
Թուրքիայի այս քայլն անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում, հաղորդում է RosBalt-ը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին առաջարկել է թուրքերին և քրդերին կենտրոնանալ ընդանուր սպառնալիքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա։