2015 թվականի ընթացքում Աֆղանստանում զինված գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի։ Այս թիվն արդեն յոթերորդ տարին անընդմեջ շարունակում է աճել։ Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։
Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 3545-ի։ Եվս 8457 մարդ վիրավորվել է։
Սա 2014 թվականի համեմատ 4%-ով ավել է։
Ինչպես և նախկինում, զոհերի մեծամասնության համար (62%) պատասխանատու են Թալիբան շարժման զինյալները։