Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Թումանյան, Տաթև և Դիլիջան համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են համայնքի ղեկավարի 6 և ավագանու անդամի 58 թեկնածու:
2016թ. փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ տեղական հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել: