Սիրիայի քրդերը մերժում են Թուրքիայի պահանջները

18:40     14 փետրվարի, 2016

Սիրիայի քրդերը մերժել են թուրքական սահմանի մոտակայքում իրենց կողմից գրավված տարածքները լքելու Թուրքիայի պահանջը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ քուրդ զինյլաները վտանգ են ներկայացնում սահմանային շրջանների համար։

Սիրիայի քրդերի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի միջամտելու Սիրիայի գործերին։

Հայտարարությունն արվել է թուրքական օդուժի կողմից քրդական դիրքերի ռմբակոծումից հետո, որը սկսվել է նախօրեին և շարունակվել է նաև այսօր։ 


© armedia.am