Սիրիայի քրդերը մերժել են թուրքական սահմանի մոտակայքում իրենց կողմից գրավված տարածքները լքելու Թուրքիայի պահանջը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ քուրդ զինյլաները վտանգ են ներկայացնում սահմանային շրջանների համար։
Սիրիայի քրդերի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի միջամտելու Սիրիայի գործերին։
Հայտարարությունն արվել է թուրքական օդուժի կողմից քրդական դիրքերի ռմբակոծումից հետո, որը սկսվել է նախօրեին և շարունակվել է նաև այսօր։