Թուրքիան պատրաստվում է կատաղի հարված հասցնել սիրիական քրդերին

21:38     15 փետրվարի, 2016

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկին խոստացել է, որ թուրքական իշխանությունները սիրիական Քրդական դեմոկրատական միություն կուսակցության (PYD) անդամներին թույլ չեն տա վերահսկողության տակ առնել Հալեպի հյուսիսային Ազազ շրջանը:

«Մենք թույլ չենք տա Ազազի անկումը», - ասել է Դավութօղլուն փետրվարի 15-ին, հաղորդում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Reuters- ին:

«Եթե նրանք մեկ անգամ ևս մոտենան Ազազին, ապա կհանդիպեն կատաղի արձագանքի», - ավելացրել է նա` նշելով, որ Եփրատ գետի արևմտյան ափն անցնելն ու դեպի Աֆրին շարժվելը քրդերին չի հաջողվի: 


© armedia.am