Մոլդովայի վարչապետը կողմ է Մերձդնեստրի հետ բանակցությունների վերսկսմանը

23:49     15 փետրվարի, 2016

Մոլդովայի վարչապետ՝ Պավել Ֆիլիպը կողմ է արտահայտվել չճանաչված Մերձդնեստրի հետ բանակցությունների ակտիվացմանը: Այս մասին նա հայտարարել է այսօր, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Կորդ Մեյեր-Կլոդտի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Մոլդովայի կառավարության մամուլի ծառայությունը:

«Մոլդովան պաշտպանում է բանակացությունների ակտիվացումը բոլոր ձևաչափերում՝ սկսած համատեղ ճյուղային խմբերի, քաղաքական ներկայացուցիչների հետ հանդիպումներից մինչև  առավել ընդլայնված՝  5+2 ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսասատանի և Ուկրաինայի միջնորդները և դիտորդներ՝  ԱՄՆ-ից և ԵՄ-ից)»:

Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Գերմանիայի ներկայացուցչությունը հնարավորություն կընձեռի ակտիվացնել գործընթացը մեռյալ կետից:

Ֆիլիպի խոսքերով, Մոլդովայի դիրքորոշումը չի փոխվել. «մենք պետք է կարողանանք հասնել մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը հատուկ իրավական կարգավիճակի մշակման միջոցով, ինչը Մոլդովայի կազմում Մերձդնեստրի համար կապահովի ինքնավարության լայն շրջանակ:

Նա նաև տեղեկացրել է, որ վերամիավորման համատեքստում մտադիր է բարձրացնել Բյուրոյի աշխատանքների արդյունավետությունը, որը Մոլդովայի կառավարությունում պատասխանատու է մերձդնեստրյան հակամարտության համար, հաղորդում է  Euronews-ը:

Լայնամասշտաբ ձևաչափով բանակցություններ  չեն անցկացվել 2014 թվականից: Քիշնևի և Տիրասպոլի միջև հարաբերությունները սառեցվել են այն բանից հետո, երբ Մերձդնեստրի առաջնորդ՝ Եվգենի Շեվչուկը մեղադրել էր Մոլդովային և Ուկրաինային Մերձդնեստրի դեմ համաձայնեցված ճնշման և տնտեսական սանկցիաներ կիրառելու քաղաքականության մեջ:


© armedia.am