ԱՄՆ-ի նախկին նախագահ Քարթերն արժանացել է «Գրեմմի» մրցանակի

10:49     16 փետրվարի, 2016

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը «Գրեմմի»-ի է արժանացել «Լավագույն խոսակցական ալբոմ» անվանակարգում «Լիարժեք կյանք. Մտորումներ 90 տարեկանում» ինքնակենսագրական աուդիոգիրքի համար:

Սա նախկին նախագահի և Նոբելյան մրցանակակրի արդեն երկրորդ «Գրեմմի»-ն է, առաջինը նա ստացել է 2007 թվականին:

 2015 թվականի լավագույն երգ է ճանաչվել բրիտանացի կատարող Էդ Շիրանի «Thinking Out Loud» ստեղծագործությունը, Թեյլոր Սվիֆթը մրցանակ է նվաճել «փոփ երաժշտության լավագույն վոկալ ալբոմ» անվանակարգում իր նոր՝ «1989» ալբոմով։ Մարկ Ռոնսոնի և Բրունո Մարսի «Uptown Funk» ստեղծագործությունը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ձայնագրություն» անվանակարգում: 


© armedia.am