Նշենք, որ ՈւԵՖԱ-ն Տարասովի դեմ արդեն կարգապահական գործ է հարուցել՝ խաղից հետո անթույլատրելի պահվածք դրսևորելու համար: Ֆուտբոլիստը կարող է որակազրկվել, ընդ որում՝ երկար ժամկետով՝ առնվազն 10 խաղ: Պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև «Լոկոմոտիվի» դեմ նման արարք թույլ տալու համար: ՈւԵՖԱ-ի կանոնադրության 14-րդ հոդվածն արգելում է գաղափարական, քաղաքական կամ կրոնական քարոզչության բոլոր ձևերը, իսկ Տարասովի շապիկի գրությունը և նկարը ֆուտբոլային ասոցիացիան դիտարկում է հենց քաղաքական քարոզչության տեսանկյունից:
Հետաքրքրիր է, որ Պուտինի նկարով այս շապիկը Տարասովը ֆուտբոլային խաղերից հետո կրել է նաև նախկինում, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրա «քարոզչական» լինելուն: Հարկ է նշել, որ Անկարայի և Մոսկվայի միջև պատճառով շատերը Լոկոմոտիվ-Ֆեներբահչե խաղից սկանդալի «ակնկալիք» ունեին:
«Այս իրավիճակում առաջին հերթին մեղավոր է ՈւԵՖԱ-ն: Ես դեռ վիճակահանությունից առաջ ասել եմ, որ պետք է անջատել թուրքական և ռուսական ֆուտբոլային ակումբներ, որպեսզի խուսափենք միջադեպերից», - նշել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վյաչիսլավ Կոլոսկովը: Սակայն, ՈւԵՖԱ-ն հրաժարվել է եվրոպական առաջնության անցկացման մեխանիզմը փոխել ռուս-թուրքական հարաբերությունների պատճառով: Հաշվի առնելով ներկայիս լարվածության մակարդակը՝ չի կարելի բացառել, որ նման խաղերը ունենան նաև քաղաքական հետևանքներ:
2009 թվականին, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ ֆուտբոլը կարող է հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման (շնորհիվ «ֆուտբոլային դիվանագիտության»), սակայն ռուս-թուրքական հարաբերությունների դեպքում՝ ֆուտբոլը կարող է ունենալ նաև հակառակ ազդեցությունը: