Միլիարդատեր Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում նոր համազգային հարցման առաջատարն է՝ ավելի քան 20 տոկոսի տարբերությամբ, հաղորդում է Reuters-ը:
Թրամփը ստացել է հարցման մասնակիցների 40 տոկոսի աջակցությունը, երկրորդ տեղում՝ ձայների 17 տոկոսով, Տեխաս նահանգի սենատոր Թեդ Քրուզն է, երրորդում՝ Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն՝ ձայների 11 տոկոսով: Թոշակի անցած նյարդավիրաբույժ Բեն Քարսոնին աջակցում է 10 տոկոսը, իսկ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշին՝ 8 տոկոսը: