Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում. առողջական վիճակը բավարար է

10:46     18 փետրվարի, 2016

Փետրվարի 17-ի երեկոյան շտապ հիվանդանոց է տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման կտրուկ տատանում:

Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ ՀՀ ԱԺ նախագահի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։

ԱԺ լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում թողել է հետևյալ գրառումը.

«Բազմաթիվ հարցումներին ի պատասխան.

ԱԺ նախագահին այսօր երեկոյան տեղափոխել են հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման հետևանքով։ Գալուստ Սահակյանը գտնվում է հետազոտման փուլում։ Առողջական վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։

Միաժամանակ հիշեցնում եմ, որ անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի հորդորում եմ խուսափել տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները հրապարակելուց»:


© armedia.am