ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Իրաքում ռադիոակտիվ նյութերի կորստի մասին

13:06     18 փետրվարի, 2016

Իրաքի իշխանություններն  անցյալ տարվա վերջին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը (ՄԱԳԱՏԷ) հայտնել էին մոտավոր 10 գ ռադիոակտիվ իրիդիում Ir-192 իզոտոպի անհետացման մասին, սակայն  այն գտնելու համար չէին դիմել օգնության:

Բաղդադում մտավախություն ունեն, որ ռադիոակտիվ նյութը, որը մարդկանց առողջության  և բնության համար սպառնալիք է ներկայացնում, ահաբեկիչների ձեռքում հայտնվելու դեպքում կարող է օգտագործվել զենքի արտադրության մեջ:

Սակայն Պետդեպարտամենտի մամլո քարտուղար՝ Մարկ Թոների խոսքերով, «չկան վկաներ, ովքեր  կկարողանային ապացուցել, որ այդ վտանգավոր նյութը իսլամիստների ձեռքում է հայտնվել»:  Այս մասին հաղորդում է BBC-ն: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հետևողանակորեն ուսումնասիրել հետագա զարգացումները:


© armedia.am