Իսլամական պետությունն ահաբեկել է Թուրքիայի զինված ուժերին

21:57     18 փետրվարի, 2016

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը թուրքերեն լեզվով հրատարակվող «Konstantiniyye» հանդեսի վերջին համարում կոչ է արել պայքարել Թուրքիայի զինված ուժերի դեմ:

Հոդվածի նախաբանում ասվում է. «Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող սատանաներին ուղղված մեր խոսքը հետևյալն է. Արդեն գոյություն ունի Իսլամական պետություն, դուք հանգիստ չունեք»:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Cumhuriyet» թերթի կայքին՝ այնտեղ քննադատության թիրախում Թուրքիայի զինված ուժերն (TSK) են: Հոդվածում բոլորին կոչ է արվում պայքարել թուրքական զորքերի դեմ, քանի որ «թուրքական բանակը ՆԱՏՕ-ի հետ միասին մահմեդականներին կոտորում է»:


© armedia.am