ՊԲ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին. ԼՂՀ ՊՆ

10:16     19 փետրվարի, 2016

Փետրվարի 18-ին և լույս 19-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:


© armedia.am