ԵՄ-Թուրքիա հերթական հանդիպումը տեղի կունենա մարտին

14:00     20 փետրվարի, 2016

Եվրոպական միությունը մարտի սկզբին հանդիպում կանցկացնի Թուրքիայի հետ` փախստականների ճգնաժամը քննարկելու համար:

Ինչպես նշում է ria.ru-ն այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Թուրքիայի հետ գործողությունների համատեղ ծրագիրը շարունակում է առաջնային մնալ, և մենք պետք է անենք ամեն ինչ` հաջողության հասնելու համար: Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք մարտի սկզբին հատուկ հանդիպում կազմակերպել Թուրքիայի հետ»,- լրագրողներին ասել է Տուսկը` ԵՄ-ի գագաթաժողովի առաջին օրվանից հետո։


© armedia.am