ԻՊ-ն Եվրոպայում խոշոր ահաբեկչություններ է ծրագրում. Եվրապոլ

11:51     19 փետրվարի, 2016

«Իսլամական պետություն» ահաբելչական խմբավորման գրոհայինները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում, հայտարարել է Եվրապոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը։

«Սպասվում է, որ ԻՊ կամ այլ կրոնական ահաբեկչական խմբավորումներ հարձակում կիրագործեն Եվրոպայում, նպատակը կլինի բնակչության շրջանում մեծ թվով զոհերը»,- ասել է նա շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթին տված հարցազրույցում։

Ուեյնրայթը կրկին ընդգծել է, որ Եվրոպան ներկա պահին բախվել է 10 տարում խոշորագույն ահաբեկչական սպառնալիքի՝ հավելելով, որ ահաբեկչությունները կարող են իրականացնել ոչ միայն գրոհայինների խմբերը, այլև միայնակ ահաբեկիչները։


© armedia.am