Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը

13:44     19 փետրվարի, 2016

Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է համազգային տոն՝ Գիրք նվիրելու օրը:

Օրվա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ 1869-ի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ, խոշոր հասարակական գործիչ Հովհաննես Թադևոսի Թումանյանը:

Օրվա կապակցությամբ հանրապետությունում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված գրքին:


© armedia.am