Նիգերիայում 50.000 մարդ կարող է սովամահ լինել

22:31     19 փետրվարի, 2016

Նիգերիայի հյուսիս-արևելքում ավելի քան 50.000 մարդ գտնվում է սովամահության եզրին` «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման գործողությունների պատճառով:

Բորնո նահանգի որոշ շրջաններ չափազանց վտանգավոր են հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք զբաղվում են հակամարտության գոտիներում խաղաղ բնակիչներին սննդի մատակարարմամբ։ Այս առումով նահանգի գրեթե 54.000 բնակիչներ գտնվում են աղետալի վիճակում: Նիգերիայում այժմ պարենային ոլորտում արտակարգ դրության բարձրագույն մակարդակ է:

Բացի այդ, հարևան նահանգներում 78.000 մարդ նույնպես գտնվում է դժվար կացության մեջ՝ սննդի անբավարարության պատճառով:


© armedia.am