Սիրիական ուժերը 47 գյուղ են ազատագրել ԻՊ-ից

17:41     19 փետրվարի, 2016

Սիրիական Ժողովրդավարական ուժերը (SDF)՝ ռուսական օդուժի աջակցությամբ Ալ-Հասիկա նահանգում  գրոհայիններից ազատագրել են մոտ 47 գյուղ և շարժվում են Շադադի քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին, փոխանցում է Sputnik News-ը:

«Սիրիական Ժողովրդավարական ուժերն Ալ-Հասիկա նահանգում ազատագրել են 47 գյուղ և շարժվում են Շադադի քաղաքի ուղղությամբ», - ասել է աղբյուրը:

Շադադի քաղաքը «Իսլամական պետության» գլխավոր հենակետերից մեկն է,  որի միջոցով ուժեր է ուղարկում  պայքարելու սիրիական բանակի դեմ,  ինչպես նաև ուժեր է փոխադրում Դեր Զոր, որտեղ սիրիական բանակը պայքարում է ԻՊ-ի դեմ Ռուսաստանի աջակցությամբ: Այն նաև նավթ արտադրող խոշոր տարածք է համարվում:


© armedia.am