ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին Լիբիայում

13:00     20 փետրվարի, 2016

Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան ավիացիան հարված է հասցրել  Լիբիայի հյուսում գտնվող Սաբրաթա քաղաքի ուղղությամբ:

BBC-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ ավիահարվածի թիրախը «Իսլամական պետություն» խմբավորման հետ առնչություն ունեցող  գրոհայինների ճամբարն է եղել, որտեղ գտնվել է իր հայրենիքում  2 ահաբեկչական հարձակում իրականացրած թունիսցի զինյալը:

Նշվում է, որ ԱՄՆ օդուժի ավիահարվածների արդյունքում առնվազն 30 գրոհային է սպանվել:


© armedia.am