Եգիպտոսի էլ-Ֆայոմ նահանգի 4 տարեկան բնակիչը` Ահմեդ Մանսուր Կարնի անունով Արևմտյան Կահիրեի դատարանի դատավճռով սպանության համար դատապարտվել ցմահ ազատազրկման:
Դատավճռի համաձայն, սպանությունը կատարվել է երկու տարի առաջ, երբ երեխան ընդամենը երկու տարեկան էր: Ըստ աղբյուրի, Կարնին, որը սպառնալիք է ներկայացրել պետության անվտանգությանը, ներկա չի գտնվել դատարանում, և դատավարությունն ընթացել է նրա բացակայության պայմաններում:
«Վճռի համաձայն, երեխան մեղադրվում է սպանությունների, ութ անգամ սպանության փորձ կատարելու, Եգիպտոսի առողջապահության նախարարությանը պատկանող գույքի, ինչպես նաև զինվորների գույքի նկատմամբ վանդալիզմի մեջ», - գրում են եգիպտական լրատվամիջոցները: