Ռուսաստանն ու Վրաստանն աշխատում են վիզաների չեղարկման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Մենք գնում ենք դեպի այդ որոշումը։ Կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Կարասինը՝ անդրադառնալով Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզաների չեղարկման հեռանկարին։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Թբիլիսին վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին են։ Կարասինը նշել է, որ դեկտեմբերի 23-ից Ռուսաստանն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների դասը, որոնք կարող են Ռուսաստան այցելել հրավերով՝ փաստացի հանելով այդ ոլորտում որևէ սահմանափակում։