Ջորջ և Ամալ Քլունիները Հայաստան կժամանեն ապրիլի 22-ին

20:48     19 փետրվարի, 2016

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` հայտնի փաստաբան Ամալ Քլունին ապրիլի 22-24-ը Հայաստան կժամանեն: Զույգը Հայաստան է գալու Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին մասնակցելու։

Բացի այդ, հոլիվուդյան զույգը կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով, «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակը կշնորհվի մարդկանց, որոնք իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար:

 


© armedia.am