ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանդես է եկել Ուկրաինայում խորհրդարանական կոալիցիա ձևավորելու կոչով

15:09     20 փետրվարի, 2016

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի հետ՝ կոչ անելով նրանց ստեղծել խորհրդարանական կոալիցիա ու շարունակել երկրում բարեփոխումների անցկացումը:  Այս մասին փաստում է BBC-ն:

Ինչպես հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, Բայդենն ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է միավորվեն՝ հանրության վստահությունը վերադարձնելու, ինչպես նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով:

Քննարկելով Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող հակամարտությունը, Բայդենն ասել է, որ դրա լուծման միակ եղանակը՝  Մինսկի համաձայնագրերի  կյանքի կոչումն է:
Նա նաև շնորհավորել է ուկրաինացիներին հեղափոխության երկրորդ տարեդարձի կապակցությամբ ու ընդգծել, որ տպավորված է այն առաջընթացով, որ գրանցել է Ուկրաինան այդ ժամանակից ի վեր:

Նախօրեին, Գերագույն ռադան պաշտոնապես հայտարարել է կոալիցիայի փաստացի փլուզման մասին:


© armedia.am