ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակն արդեն բավականին լավ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Բժշկի խոսքով ԱԺ նախագահը այժմ ստանում է դեղորայքային բուժում և ամենայն հավանականությամբ վաղն արդեն դուրս կգրվի:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը տեղափոխվել էր հիվանդանոց զարկերակային ճնշման կտրուկ տատանման պատճառով: