Ջեբ Բուշը դուրս է եկել նախագահական ընտրարշավից

10:56     21 փետրվարի, 2016

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նախկին սենատոր Ջեբ Բուշը հրաժարվել է շարունակել պայքարը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու իրավունքի համար, փոխանցում է BBC-ն:

Նախկին սենատորը որոշել է դուրս գալ նախընտրական պայքարից Հարավային Կարոլինայի փրայմերիզի արդյունքների հրապարակումից հետո:

Նախնական քվեարկության արդյունքներով նա զբաղեցրել է նախավերջին տեղը՝ ձայների 8 տոկոսով:

 

 


© armedia.am