ԻՊ գրոհայինները գրավել են Հալեպում սիրիական բանակի մատակարարման միակ ուղին

11:04     22 փետրվարի, 2016

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փակել են միակ մայրուղին, որով իրականացվում էին Հալեպի շրջանում սիրիական բանակի մատակարարումները, հայտնում է Al Masdar-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչները փետրվարի 21-ի երեկոյան հարձակվել են Ազգային պաշտպանության ուժերի դիրքերի վրա Հալեպի հարավ-արևելքում գտնվող Ռասմ Ալ-Նաֆալ բնակավայրի շրջանում։ Արդյունքում կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։

Առաջիկա ժամերին սիրիական բանակի կողմից սպասվում է հակահարձակում։




© armedia.am