Քերին Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել նվազեցնել «սադրիչ հռետորաբանությունը»

09:52     22 փետրվարի, 2016

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությանը:

Երկխոսության ընթացքում Քերին կրկին հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերից յուրաքանչյուրի հետ աշխատելու ԱՄՆ մտադրությունը:

«Պետքարտուղարը շարունակել է կոչ անել կարգավորել իրավիճակը, նվազեցնել բռնությունը, ոտնձգություններն ու սադրիչ հռետորաբանությունը»,- նշել է Քիրբին:


© armedia.am