ԱՄՆ-ը հրաժարվել է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից՝ Կորեական թերակղզում հակամարտության պաշտոնական դադարեցման մասին միջուկային սպառազինության զարգացման ծրագրերից Փհենյանի չհրաժարվելու պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
Համաձայն Քիրբիի էլեկտրոնային նամակի՝ խաղաղության համաձայնագրի քննարկումն առաջարկել է Հյուսիսային Կորեան:
«Մենք ուշադրությամբ քննարկել ենք նրանց առաջարկը և հստակ հասկացրել, որ միջուկային զենքի կրճատումն ու չեզոքացումը պետք է նմանատիպ ցանկացած որոշման մաս լինի: Հյուսիսային Կորեան չհամաձայնեց մեր պատասխանի հետ»,- գրել է Ջոն Քիբին: