Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում խորհրդարանական ընտրությունները նշանակել է ապրիլի 13-ին, համապատասխան հրամանն արդեն հրապարակվել է, հայտնում է BBC-ն։ Ընտրությունները կանցկացվեն՝ կապված 2012 թվականին ընտրված պատգամավորների լիազորությունների ժամկետի ավարտի հետ։ Նշենք, որ այդ ընտրություններն առաջինն էին երկրում զինված հակամարտության մեկնարկից ի վեր։
Նախօրեին ԱՄՆ-ը և Ռուսաստանը ստորագրել էին փետրվարի 27-ից Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագիր։