Միացյալ Նահանգների պոտենցիալ թշնամիների թվում ամերիկացիները նշել են Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։ Այդ մասին վկայում են Gallup կազմակերպության հարցման տվյալները։
Այս տարի առաջին տեղը զբաղեցրել է Հյուսիսային Կորեան՝ 16 տոկոս ձայնով՝ Ռուսաստանից առաջ անցնելով 1 տոկոսով:
Ցանկի առաջատարների թվում են նաև Իրանը և Չինաստանը՝ 14 և 12 տոկոսներով: Իրաքը և Աֆղանստանը ստացել է 5-ական տոկոս ձայն, իսկ Սիրիան՝ 4 տոկոս։