Ուղևորատար ինքնաթիռներով կարգելվի սմարթֆոններում օգտագործվող մարտկոցների փոխադրումը

12:24     23 փետրվարի, 2016

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը արգելել է ուղևորատար օդանավերով լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը, հայտնում է Reuters-ը։

Օդանավի սրահ մարտկոցների արգելք մտցնելը, որոնք կիրառվում են ֆոտոխցիկներում, սմարթֆոններում և այլ էլեկտրոնային սարքերում, սահմանվել է հրդեհավտանգ լինելու պատճառով։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2016 թվականի ապրիլի 1-ից և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «վտանգավոր բեռի» համար չի մշակվի ստանդարտ հրդեհակայուն փաթեթավորում։

Արգելքը տարածվում է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր 191 մասնակից երկրների վրա։


© armedia.am