Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ինչպես հանրապետությունը դարձյալ ղեկավարելուն, այնպես էլ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո պաշտոնին հրաժեշտ տալուն:
«Կցանկանա՞ր Կադիրովը շարունակել պաշտոնավարել: Ես չեմ ուզում: Այժմ այլ ժամանակներ են՝ տնտեսական ու սոցիալական տեսանկյունից: Մենք թիմում ավելի պրոֆեսիոնալ մարդիկ ունենք: Կարծում եմ, որ կատարել եմ իմ պարտքը: Այն մարդիկ, ովքեր առաջնորդում են մեզ, ստուգում են, տեսնում, բալանսավորում. նրանց համար ավելի տեսանելի է, թե ինչ է անհրաժեշտ հետագա զարգացման համար: Կա թիմ, կա երկրի նախագահ»,-ասել է Կադիրովը:
Նրա խոսքով՝ նա հետևակային է, և եթե ասեն «շարունակիր ծառայել»՝ կծառայի։
Նշենք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016թ մարտի 5-ին: