Չինաստանի իշխանությունները մի քանի կործանիչներ են տեղակայել Հարավչինական ծովի Պարասելյան կղզիներից մեկում: Այս մասին Fox News հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ:
Հետախուզությունը տվյալներ է ստացել Վուդի կղզում Shenyang J-11 և Xian JH-7 կործանիչների տեղակայման մասին: Այդ նույն կղզում մինչ այդ տեղակայված էին Չինաստանի հրթիռային համակարգերը:
Հարավչինական ծովում Պարասելյան կղզիների տարածքը վիճարկում են Չինաստանը, Թայվանը և Վիետնամը: Չինական իշխանությունները տարածաշրջանում ենթակառուցվածք են ստեղծում՝ այդ թվում ստորջրյա խութերի վրա արհեստական կղզիներ կառուցելով: